Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել օրինազանց մարզպետերին». Լուսինե Հարոյան

16:40, երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ.
«Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել օրինազանց մարզպետերին». Լուսինե Հարոյան

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի քաղաքացիներ, լինենք պահանջատեր և թույլ չտանք անօրինականություններ: Համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի» 22-րդ հոդվածի 6-րդ կետի` պետական ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվության վերաբերյալ պետական ծառայողի ղեկավարի տված եզրակացությունը դրական է, և նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս: Մինչեռ մարզպետների կողմից պարգևատրում են ստացել անձինք, ովքեր հանրային ծառայության մեջ են եղել մեկ կամ երկու ամիս, այսինք պակաս քան կես տարի, ինչը պահանջում է օրենքը, կատարվել է օրենքի ակնհայտ խախտում: Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել օրինազանց մարզպետներին և վերականգնել պետությանը պատճառած վնասն ամբողջությամբ»:

3593 | 2
Facebook