Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանը եղել և մնում է Բելառուսի հուսալի գործընկերը». Լուկաշենկո

14:35, երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ.
«Հայաստանը եղել և մնում է Բելառուսի հուսալի գործընկերը». Լուկաշենկո

«Հայաստանը եղել և մնում է Բելառուսի հուսալի գործընկերը»,- այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով այսօր ընդունել է արտասահմանյան պետությունների դեսպանների, այդ թվում՝ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի, հավատարմագրերը: Այս մասին ասվում է Բելառուսի նախագահի կայքում:

«Հայաստանը եղել և մնում է Բելառուսի հուսալի գործընկերը, ում հետ մեզ կապում է բազմակողմանի համագործակցությունը, այդ թվում հիմնական միություններում՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում: Մինսկը մտադիր է ընդլայնել հայ-բելառուսական առևտրատնտեսական հարաբերություններն ու պատրաստ է մասնակցել հայ եղբայրներին ու ընկերներին հետաքրքրող ցանկացած նախագծի, այդ թվում` ՀՀ տարածքում»,- ասել է Լուկաշենկոն:

5786 | 1
Facebook