Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ձերբակալվել է «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը

14:25, երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ.
Ձերբակալվել է «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը

Հունվարի 21-ին որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդանանց 6-րդ փողոցում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տնօրենի գիտությամբ ու թույլտվությամբ մանկապարտեզի երեխաներին, որոնց թիվն անցնում է 120-ը, սնունդը մաս-մաս է արվել և տեղափոխվել նրա ընտանիքին պատկանող Ջրվեժում գործող ռեստորանային համալիր: Նրա ամուսինն աշխատում է վերահսկիչ պալատի 4-րդ վարչության պետ, ընտանիքի անդամներն էլ բոլորը պաշտոնյաներ են։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

20500 | 7
Facebook