Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ

14:05, երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ.
Ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ

Բոլիվիայի հարավում Տարիխայից Պոտոսի քաղաք մեկնող ավտոբուսն ընկել է ձորը՝ 130 մ բարձրությունից։ Տեղում մահացել է 13 հոգի, ևս 26-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Արգենտինական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ անկումը տեղի է ունեցել արգելակման համակարգի անսարքության պատճառով։

ԶԼՄ-ները նշում են, որ ավտոբուսում են եղել Արգենտինայի «Սիկլես Կլուբ Լավալյե» սիրողական ակումբի ֆուտբոլիստները։ Ֆուտբոլիստներից 4-ը զոհվել է, 7-ը՝ տուժել։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

11179 | 0
Facebook