Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արթուր Սաքունցը՝ մարզպետերի պարգևատրումների մասին

12:15, երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ.
Արթուր Սաքունցը՝ մարզպետերի պարգևատրումների մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարզպետները, այոʹ, չեն խախտել օրենքը, որը ձևավորվել է նախկին կոռուպցիոն կառավարման համակարգի տրամաբանությամբ, բայց, հանրային ռեսուրսներն անձնական նպատակով օգտագործելու տրամաբանությամբ որոշումներ ընդունելով, խախտել են կոռուպցիայի դեմ պայքարի պաշտոնական անձի վարքագծի նորմերը: Չպետք է երևույթին մոտենալ ձևական, ֆորմալ կանոնների տրամաբանությամբ, այլ պետք է բովանդակային մոտեցում ցույց տալ: Մարզպետների կողմից իրենց և մարզպետարանի աշխատակիցներին պարգևատրումների մասին որոշումներն ամենևին դրական վերաբերմունք և կերպար չեն ստեղծում իրենց և իշխանության նկատմամաբ հանրային ընկալումներում: Բայց, միաժամանակ, սա ևս մեկ ցայտուն օրինակ է, որ պետական կառավարման համակարգում անհետաձգելի փոփոխություններ պետք է կատարվեն, թեʹ գործառույթների, թեʹ կադրային, թեʹ ֆինանսավորման ուղղություններով: Իհարկե, հանրային ծառայությունների, տնտեսական զարգացման, սոցիալական ապահովության և այլ բնագավառների հետ միաժամանակ»:

4727 | 3
Facebook