Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը Թրամփին խոստացել է ապահովել Մանբիջի անվտանգությունը

09:50, երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ.
Էրդողանը Թրամփին խոստացել է ապահովել Մանբիջի անվտանգությունը

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը երեկ Սիրիայի իրավիճակի հարցով հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Էրդողանի վարչակազմին:

Էրդողանը հայտարարել է «Մանբիջում քրդական զինված խմբավորումների դեմ պայքարի և Մանբիջի անվտանգությունն ապահովելու Թուրքիայի պատրաստակամության մասին»:

Բացի այդ, ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները համաձայնել են կանխել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման «վերածնունդը»:
     Էրդողանը նաև ցավակցություն է հայտնել Թրամփին՝ կապված Մանբիջում ամերիկացի զինծառայողների մահվան հետ: Թուրք նախագահի խոսքով՝ այդ հարձակումը կոչված է ազդել Սիրիայի ԱՄՆ-ի ուժերի դուրսբերման որոշման վրա:

Նշենք, որ պայթյունը տեղի էր ունեցել օրեր առաջ Մանբիջում: ԱՄՆ-ի իշխանությունները հաստատել էին, որ ամերիկացի 4 զինծառայող է զոհվել, ևս 3-ը վիրավոր է:

9653 | 1
Facebook