Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արման Փաշիկյանը հռչակվեց Հայաստանի չեմպիոն

17:10, կիրակի, 20 հունվարի, 2019 թ.
Արման Փաշիկյանը հռչակվեց Հայաստանի չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի տղամարդկանց առաջնության 8-րդ տուրը: Մրցաշարի միանձյա առաջատար Արման Փաշիկյանը ոչ-ոքի խաղաց Տիգրան Պետրոսյանի հետ և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Փաշիկյանը չեմպիոնի տիտղոսը նվաճում է 2-րդ անգամ. առաջին անգամ Փաշիկյանը Հայաստանի չեմպիոն էր դարձել 2009 թվականին: Սուր պայքար է ընթանում 2-րդ հորիզոնականի համար. 4 շախմատիստ՝ Տիգրան Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, վաստակել են 4.5-ական միավոր և կիսում են 2-րդ հորիզոնականները: Զավեն Անդրիասյանը 4 միավորով գտնվում է 6-րդ հորիզոնականում:

2916 | 0
Facebook