Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կոռումպացվածը իր շրջապատին համոզում է, որ շուտով իրենք կրկին իշխանության են գալու». Գագիկ Համբարյան

13:50, կիրակի, 20 հունվարի, 2019 թ.
«Կոռումպացվածը իր շրջապատին համոզում է, որ շուտով իրենք կրկին իշխանության են գալու». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունվարի 19-ին Շիրակի պետհամալսարանում տեղի ունեցավ Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի կարևոր որոշումներից մեկը դարձավ արդեն 8 ամիս առանց հիմնական ռեկտորի գոյատևող բուհի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի հայտարարությունը, ինչը, ի հեճուկս, տխրահռչակ Սահակ Մինասյանի և նրա ֆան-ակումբի ներկայացուցիչների, իրականություն դարձավ: Հուսանք` մարտի 2-ին ՇՊՀ-ն կունենա նոր ռեկտոր, որը Շիրակի Մայր բուհը դուրս կբերի այն խայտառակ և անկառավարելի վիճակից, որում հայտնվեց Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի վատահամբավ ղեկավար Սահակ Մինասյանի պատճառով... Այդ քաղաքական նշանակումը աղետ դարձավ բուհի համար, բայց միևնույն ժամանակ բացահայտեց ՇՊՀ-ի որոշ «մտավորականների» մակարդակը, որոնք մեծ ուրախությամբ լծվեցին 10-15 հազար դրամով ՀՀԿ-ի համար ձայն հավաքելու անպատվաբեր գործընթացին, իսկ հետո էլ հաճույքով համալրեցին կրթական գործի Կոլումբոս` Մինասյանի ֆան-ակումբի շարքերը...
     Ամենակարևոր փաստը, որը կարող եմ արձագանքել, այն է, որ ՇՊՀ-ի Հոգաբարձուների այս խորհուրդը որակականորեն տարբերվում է նախորդից, որի ամենաերկար նիստերը տևում էին 15-20 րոպե, իսկ ընդունած որոշումներն էլ աղետ էին դառնում ՇՊՀ-ի համար... Երևի հենց դրանով էլ պայմանավորված ՇՊՀ-ի ներկայացուցիչները Հոգաբարձուների խորհրդին արած իրենց առաջարկները չէին հիմնավորել համապատասխան ապացույցներով և փաստաթղթերով, որի արդյունքում էլ դրանք կամ չընդունվեցին,կամ էլ դրանց քննարկումը հետաձգվեց... Հույս ունեին, որ, նախորդի նման, առանց լուրջ քննարկումների դրանք բոլորը կընդունվեին, բայց...
     Մինչ Հոգաբարձուների խորհրդի նիստը Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչները պատերի տակ հայտարարում էին, որ ամեն ինչ անելու են բուհի ռեկտորի ընտրությունները հետաձգելու համար... Իրոք, այդ փորձը կատարվեց.... Հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներից և բուհի աշխատակիցներից մեկը, որը Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչներից է, առաջարկել է ՇՊՀ-ի ռեկտորի ընտրությունը հետաձգել մինչև 2019 թ-ի հոկտեմբեր ամիսը, որը Հոգաբարձուների խորհրդի մեծ մասի կողմից մերժվել է... Զարմանալին այն է, որ այդ ամենը պատճառաբանվել է բուհի հավատարմագրման հանգամանքով... Հետաքրքիր է, իսկ մինչև հիմա այդ անձինք ինչո՞վ էին զբաղված... Բացի այդ, հենց նոր ռեկտորը պետք է լծվի այդ կարևոր աշխատանքին և ամենակարևորը, հասկանա այդ գործընթացից...
     Հիմա արդեն Սահակ Մինասյանը նոր մարտավարություն կդրսևորի... Համաձայն պլան մաքսիմումի` կփորձի Հոգաբարձուների խորհրդում իր կողմից վերահսկվող ձայներին գումարել 1 կամ 2 անկախ պատվիրակների ձայնը և ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնում ընտրել մեկին, ով կլինի իր անձնական օգտագործման ռեկտորը... Հավելեմ, որ 2018 թ-ի հոկտեմբերին բուհի ռեկտորի պաշտոնակատարի ընտրության ժամանակ Մինասյանին հաջողվել էր մաքսիմալ ձայներ ապահովել իր «պրոտեժեին»՝ պաշտոններ բաժանելով իր ֆան-ակումբի որոշ ներկայացուցիչներին և իրեն հարողներին... Սպասվող ընտրություններին ընդառաջ Մինասյանը և իր ֆան-ակումբի ներկայացուցիչները կփորձեն մաքսիմալ օգտագործել իրենց կապերը Հոգաբարձուների խորհրդում անկախ ներկայացուցիչներից մի երկուսին իրենցով անելու համար...
     Պլան մինիմումի համաձայն էլ` Մինասյանը կփորձի տապալել ՇՊՀ-ի ռեկտորի ընտրությունները (որևէ թեկնածու չի հավաքի 50 տոկոս + 1 ձայն) և ռեկտորի ընտրությունները կրկին կհետաձգվեն...Այս տարբերակն ամենակործանարարն է լինելու Շիրակի պետհամալսարանի համար...
     Հետաքրքիր փաստ. հունվարի 19-ի ՇՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստից... Առաջարկելով հետաձգել ՇՊՀ ռեկտորի ընտրությունները` Սահակ Մինասյանի ֆան-ակումբը, թքած ունենալով բուհում օր օրի առաջացող նոր խնդիրների վրա, բացահայտ ցույց է տալիս, որ իրենք կողմ են, որ բուհի ռեկտորի պաշտոնակատար մնա Երվանդ Սերոբյանը, ում նախորդ Հոգաբարձուների խորհրդի ժամանակ բացահայտ մեղադրում էին անգործության և ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ... Հետաքրքիր է, ի՞նչ տեղի ունեցավ, որ ֆյուրեր Մինասյանի երկրպագուները կտրուկ փոխեցին իրենց կարծիքը Սերոբյանի նկատմամբ... Ինչպես ասում են՝ «Չկան հավերժ ընկերներ, կան շահեր...»: Դրա համար, ռեկտորի ընտրությունները տապալելու դեպքում անպայման պետք է փոխել ռեկտորի ԺՊ-ին,որ Մինասյանի ՇՊՀ-ում գործելու հնարավորությունները կտրուկ նվազեն...
     Հ.Գ. Սահակ Մինասյանի ամենագլխավոր խնդիրը ՇՊՀ-ում՝ «կյանքի գնով» անկախ աուդիտ անցկացնելու չեղարկումն է, որը կարող է բացահայտել նրա կատարած բոլոր հանցագործությունները... Այդ իսկ պատճառով Մինասյանը և նրա «աղանդի» ներկայացուցիչները մինչև վերջ պատերազմելու են ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնի համար...
     Ի դեպ, սույն տխրահռչակ կոռումպացվածը շարունակում է իր շրջապատին համոզել, որ շուտով իրենք կրկին իշխանության են գալու, իսկ իր հովանավորյալներն էլ իր կողքին են»:

7377 | 3
Facebook