Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

10:30, կիրակի, 20 հունվարի, 2019 թ.
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ և Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
     Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
     ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

5929 | 0
Facebook