Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից

20:00, շաբաթ, 19 հունվարի, 2019 թ.
Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 13-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Երևանի 3 դպրոցների տնօրեններն ազատվել են աշխատանքից, այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը:

Նատալյա Ստեփանյանը հունվարի 16-ից ազատվել է «Երևանի Ալ.Պուշկինի անվան համար 8 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Ռուզաննա Գրիգորյանը հունվարի 16-ից ազատվել է «Երևանի Էռնեստ Թելմանի անվան համար 13 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Մարիաննա Ավագյանը հունվարի 16-ից ազատվել է «Երևանի համար 98 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

17243 | 4
Facebook