Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ներկայացվել է ընթերցողներին

21:05, շաբաթ, 19 հունվարի, 2019 թ.
«Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ներկայացվել է ընթերցողներին

«Հայ ժողովրդական հեքիաթներ» եռահատոր ժողովածուի առաջին գիրքը դրվել է ընթերցողի սեղանին: Եռահատոր ժողովածուն ընդգրկում է «Հայ ժողովրդական հեքիաթների» ակադեմիական տասնութ հատորներից և «Ղարադաղի հայերը. բանահյուսություն» հեքիաթների ժողովածուից ընտրված հեքիաթներ:

Լայն հասարակությանն ավելի մատչելի դարձնելու համար դրանք տարբեր բարբառներից (Վան-Վասպուրական, Տուրուբերան-Մուշ, Արցախ, Ղարադաղ, Մոկս, Լոռի և այլն) փոխադրվել են գրական հայերենի՝ որոշ չափով պահպանելով ժողովրդական բառուբանը և հավատարիմ մնալով բնագրին: Հատորներում ընդգրկված մի քանի հեքիաթներ կազմվել են միևնույն հեքիաթի տարբերակներից՝ որպես համահավաք:

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Երեքհատորյակը կազմած Նազելի Կարապետյանը շուրջ 5 տարի աշխատել է՝ ուսումնասիրելով առավել քան 2000 հայկական ժողովրդական հեքիաթ և դրանց հետ կապված մի շարք հետազոտություններ:

Ընտրելիս նախապատվությունը տրվել է այն հեքիաթներին, որոնց գլխավոր մոտիվներն ընդհանուր են Մեծ Հայքի տարբեր նահանգների բանահյուսական նմուշներում, նաև այն հեքիաթներին, որոնք մեր հասարակությանը անծանոթ են, սակայն շատ արժեքավոր. թաքնված գանձեր, որոնք նորովի են մեզ ծանոթացնում հայ ժողովրդի մտածելակերպին, հոգևոր և մշակութային ժառանգությանը:

| | |
15855 | 0
Facebook
COMMENT.am