Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չորս ժամ ի՞նչ են արել, եթե բանակցային գործընթաց չկա». Շարմազանովը ամփոփում է ՀՀԿ ԳՄ նիստը (տեսանյութ)

21:30, ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ.
«Չորս ժամ ի՞նչ են արել, եթե բանակցային գործընթաց չկա». Շարմազանովը ամփոփում է ՀՀԿ ԳՄ նիստը (տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: Այն վարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերները, մասնավորապես, ղարաբաղյան գործընթացի շուրջ առկա մտահոգությունները։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը որոշ մանրամասներ ներկայացրեց. «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած հայտարարությունը բավարար չէ. երեք սկզբունքների մասին խոսք չկա, ինքնորոշման իրավունքի վերաբերյալ խոսք չկա, ավելին՝ Փաշինյանն ասում է, որ բանակցային գործընթաց չկա, բայց չորս ժամ ի՞նչ են արել, եթե բանակցային գործընթաց չկա։ Հարցրել են՝ ի՞նչ կա, ի՞նչ չկա, եղանակի տեսությունի՞ց են խոսել»։

7881 | 6
Facebook