Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը

16:30, ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ.
Հայտնի է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը

Այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Քննարկվել ու հաստատվել է «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Պատվիրակությունը կղեկավարի Ռուբեն Ռուբինյանը («Իմ քայլը» խմբակցություն): Պատվիրակության կազմում ընդգրկված են Հովհաննես Իգիթյանը («Իմ քայլը»), Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») և Էդմոն Մարուքյանը («Լուսավոր Հայաստան»): Որպես փոխարինող անդամներ պատվիրակության կազմում կլինեն Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլը»), Սոս Ավետիսյանը («Իմ քայլը»), Տաթև Հայրապետյանը («Իմ քայլը») և Միքայել Մելքումյանը («Բարգավաճ Հայաստան»):

4305 | 0
Facebook