Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում

16:35, ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ.
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գորիս-Կապան ավտոճանապարհին ձյուն է տեղում:

Գավառի և Եղվարդի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Աշոցքի տարածաշրջանի ճանապարհներին, Արթիկ-Արագած և Քուչակից դեպի Միրաք ճանապարհահատվածներում բուք է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 18-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

2800 | 0
Facebook