Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեզ սպասվում է դինամիկ, շահագրգիռ ու արդյունավետ աշխատանք». Լենա Նազարյան

18:05, ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ.
«Մեզ սպասվում է դինամիկ, շահագրգիռ ու արդյունավետ աշխատանք». Լենա Նազարյան

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը գրել է. «Ավարտվեցին Ազգային ժողովի 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրումներն ու ընտրությունները: Քննարկումները տևեցին 5 օր:

Մեծագույն ոգևորությամբ եմ նշում նաև ինձ համար, որ հարց-պատասխանների ու ելույթների ընթացքում բացահայտվեցին հարցերի լայն սպեկտր, ու սա նշանակում է, որ պատգամավորները շատ հագեցած օրակարգ ունեն ու մեզ սպասվում է դինամիկ, շահագրգիռ ու արդյունավետ աշխատանք:

Ահա, մոտավորապես այն հարցերը, որոնք հնչեցին` հետևապես օրակարգ բերվեցին:

• Արդարադատության մատչելիություն ու որակ
     • Դատարանի անկախություն
     • Դատարանների ծանրաբեռնվածություն
     • Ծնելիության խթանում
     • Գյուղացիների համար կենսաթոշակներ
     • Սոցիալական բնակարանաշինություն
     • Մատչելի բուժօգնություն
     • Մարզիկների համար աշխատանքային ստաժ և առողջապահական ապահովագրություն
     • Դեսպանների հաշվետվողականություն
     • Երեխաների որդեգրման խնդիրներ
     • Ընտանեկան բռնության կանխարգելում
     • Քրեակատարողական հիմնարկներ
     • Ադրբեջանում գտնվող պատանդներ/ռազմագերիներ
     • Արհմիություններ
     • Ցմահ դատապարտյալներ
     • Համաներմանը վերաբերող հարցեր
     • Բուժաշխատողների իրավունքների պաշտպանություն
     • Ազգային փոքրամասնությանը վերաբերող հարցեր
     • ԵՄ իրավական ակտերի մոտարկում
     • ԵԱՏՄ իրավական ակտերի մոտարկում
     • Վիզային ռեժիմի ազատականացում
     • Իրավապահ մարմինների խորհրդարանական վերահսկողություն
     • Զինվորականների աշխատավարձեր
     • Զինվորականներին տրամադրվող արտահագուստ
     • Զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների խնդիր
     • Ռազմարդյունաբերական համալիրի ապագան
     • Գաղտնալսման խնդիր
     • Զինվորների բժշկական փորձաքննության հանձնաժողովներ
     • Սփյուռքի հետ հետագա համագործակցություն
     • Կրթության, գիտության և տնտեսության ոլորտների խաչման և ներդաշնակեցման խնդիր
     • ԲՈՒՀ-երի ռեկտորներին, դպրոցների տնօրեններին վերաբերող հարցեր
     • Մարզերի և գյուղերի դպրոցներում խնամի-բարեկամ ավանդույթների վերացման անհրաժեշտություն
     • Գիտության թերֆինանսավորման խնդիր
     • Համալսարանում գրքերի սակավություն
     • Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ընտրության իրավունք
     • Մեծ հայրենադարձության հարցեր
     • Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն
     • Մարզերի համաչափ զարգացում
     • Իրան-Հայաստան ապրանքաշրջանառություն
     • Մարզերում ազատ տնտեսական գոտի
     • ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար հավասար և թափանցիկ մրցակցային պայմաններ
     • Աշխատանքային միգրացիա
     • Համայնքների միավորում
     • Մարզպետարանների դերակատարում
     • Սահմանամերձ գյուղերի զարգացում
     • Հարկային արտոնություններ, վարչարարություն
     • Հանքարդյունաբերություն
     • Կանաչ էներգետիկա
     և այլն, և այլն»:

3975 | 5
Facebook