Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվան դիվանագիտական էթիկայից դուրս է անվանել Բաքվի հայտարարությունների տոնը

14:55, ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ.
Մոսկվան դիվանագիտական էթիկայից դուրս է անվանել Բաքվի հայտարարությունների տոնը

ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարում հայկական արմատներ ունեցող ՌԴ քաղաքացիներին Ադրբեջան չընդունելու հետ կապված Ադրբեջանի ԱԳՆ-ի մոտեցումը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Ծանոթացանք Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության արձագանքին: Նշենք մեկնաբանության՝ դիվանագիտական էթիկայի շրջանակներից դուրս եկող տոնը: Պակաս անհասկանալի չէ Ադրբեջան մեկնող ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականության թեման «չծածանելու» Բաքվի պահանջը: Նման մոտեցումն, իհարկե, անընդունելի է: ՌԴ քաղաքացիների շահերի և իրավունքների պաշտպանությունը մեր արտաքին քաղաքականության բացարձակ առաջնահերթություններից է: Միևնույն ժամանակ, այս կամ այն երկրում երկկողմ բարեկամական հարաբերությունների առկայությունը սովորաբար համարվում է խթանիչ գործոն՝ տվյալ խնդրի կառուցողական լուծման համար»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարության մեջ նշում է, որ Բաքվի կողմից ռուսաստանցիների հետ կապված «մասնավոր դեպքերի» (Ադրբեջանի ԱԳՆ-ի օգտագործած տերմինաբանությունը) առարկայական բացատրություն է ակնկալում: ՌԴ ԱԳՆ-ն նաև դիվանագիտական ​​ուղիներով ադրբեջանական կողմից արվող ակնարկների առիթով բացատրություն է ակնկալում:

Հայտարարության վերջում ասվում է, որ կախված Ադրբեջանի բովանդակալից արձագանքից՝ Ռուսաստանը կորոշի իր հետագա քայլերը:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել էր ՌԴ ԱԳՆ-ին:

7382 | 0
Facebook