Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ը ստանձնել է Մագնիտոգորսկի պայթյունի պատասխանատվությունը

10:55, ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ.
ԴԱԻՇ-ը ստանձնել է Մագնիտոգորսկի պայթյունի պատասխանատվությունը

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Ռուսաստանի Դաշնության Մագնիտոգորսկ քաղաքում բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է SITE Intelligence Group-ը, որը հետևում է համացանցում գրոհայինների ակտիվությունը:

Հաղորդվում է, որ ահաբեկիչներին պատկանող թերթերից մեկը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ահաբեկչական խմբավորումը ստանձնում է Մագնիտոգորսկի պայթյունի պատասխանատվությունը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ քննիչները դեպքի վայրում պայթյուցիկի հետք չեն հայտնաբերել:

Հիշեցնենք, որ ողբերգության հետևանքով 39 մարդ է մահացել:

10014 | 3
Facebook