Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արայիկ Հարությունյանը 11 օրով մեկնել է «սուպերգործուղման». «Հրապարակ»

09:40, ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ.
Արայիկ Հարությունյանը 11 օրով մեկնել է «սուպերգործուղման». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես իր առաջին պաշտոնամուտը, այնպես էլ սպասվող «սուպերնախարարության» նորամուտը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն անցկացնում է դրսում: Այս օրերին, երբ ձևավորվում է հայոց նոր կառավարությունը, գրվում է նոր ծրագիրը, Արայիկ Հարությունյանը մեկնել է ԱՄՆ` Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում մասնակցելու ամերիկահայ ճարտարապետների ու գիտնականների համագումարին: Սուպերնախարարի սուպերգործուղումը կտևի 11 օր, ԱՄՆ-ից նա գործուղման կմեկնի նաև Մեծ Բրիտանիա:

Հիշեցնենք` մայիսին նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը, որը մետրոյով էր գործի գնում, հայտարարել էր` գործուղումները պետք է կրճատել, «գործուղումն էքսկուրսիա չէ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

6396 | 3
Facebook