Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ի՞նչ կարելի էր պատվիրել Երևանի ռեստորաններից մեկում՝ 1908 թվականին

03:10, ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ.
Ի՞նչ կարելի էր պատվիրել Երևանի ռեստորաններից մեկում՝ 1908 թվականին

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հին ճաշացանկերը միշտ էլ հետաքրքիր են: Օրինակ, հիմա կարող ենք տեղեկանալ, թե ինչ կարելի էր պատվիրել Երևանի ռեստորաններից մեկում 1908 թվականին: Իսկ այս ամենի նախապատմությունը սա է եղել. կաթողիկոս Խրիմյան Հայրիկի մահից հետո 1908-ին Էջմիածնում գումարցվել էր Ազգային-եկեղեցական ընդհանուր ժողով, որն Ամենայն Հայոց նոր կաթողիկոս ընտրեց Մատթևոս Իզմիրլյանին: Արխիվային այս ուշագրավ փաստաթուղթը ներկայացնում է այդ ժողովին մասնակցած կրոնական պատվիրակների համար տրվող պատգամավորական ճաշկերույթներից մեկի ճաշացանկը.

ՄԵՆՅՈՒ, ՆԱԽԱՃԱՇ. Երևան, 3-ը նոյեմբերի, 1908 թ.
     1. Իշխան ձուկ (Սևանա լճից)
     2. Արգանակ-ժուլիեն կարկանդակով
     3. Փլավ կաքավով
     3. Հնդկահավ տապակած
     4. Պլոմբիր և պաղպաղակ
     Մրգեղեն, Սուրճ, Թեյ

Պատկերը՝ Գրականության և արվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջից»:

8608 | 0
Facebook