Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեդիայի դաշտում մսուր-մանկապարտեզային մտածելակերպը խայտառակ ձևի է տարածվել». Մկրտիչ Իսրայելյան

06:05, ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ.
«Մեդիայի դաշտում մսուր-մանկապարտեզային մտածելակերպը խայտառակ ձևի է տարածվել». Մկրտիչ Իսրայելյան

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեդիայում մի հատ զանգված կա, որը առավոտից իրիկուն նորաթուխ պատգամավորների հետևից ման է գալիս, որ տեսնի ով որտեղ «կսայթաքի», որ սկսեն գրել ու տարածեն: Մեկը Աժ միջանցքում մոլորվեց, մյուսը կոճակը ճիշտ չսեղմեց, էն մյուսը սխալ բառ ասաց, տիկինն ու պարոնը շփոթեցին, խմբակցության անունը շփոթեց ու էդ կարգի այլ մանկապատանեկան բաներ: Իրականում խորհրդարանական լրատվական դաշտը պիտի փոխվի, մանկապարտեզն իրականում այնտեղ է: Մանկապարտեզ էլ չէ է, մսուր մանկապարտեզ է իսկական: Իրականում անկախ տարիքից և փորձից՝ հասուն ու մտածող լրագրողներ էլ կան, բայց մեդիայի դաշտում մսուր-մանկապարտեզային մտածելակերպը խայտառակ ձևի է տարածվել: Ու հենց էդ մտածելակերպով առաջնորդվողներն են իրենց «նյութերով» արժեզրկում ամեն ինչ: Երկրորդական դարձնում կարևոր լուրերն ու հարցերը, փոխարենը՝ առաջին պլան մղում տափակությունները»:

3636 | 5
Facebook