Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այստեղ երևաց, որ մեր ԱԱԾ-ն բացարձակ չի տիրապետում իրավիճակին». Հմայակ Մկրտչյան

16:35, հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ.
«Այստեղ երևաց, որ մեր ԱԱԾ-ն բացարձակ չի տիրապետում իրավիճակին». Հմայակ Մկրտչյան

Իրավագետ,«Ապագա երկիր» ՀԿ-ի նախագահ Հմայակ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզ ասեմ՝ վատ էր, որ ԱԺ պատգամավորը սխալ թույլ տվեց մեր հարևան, գործընկեր պետության մասին խոսելիս, բայց ավելի վատ է այն, որ որոշ լրատվամիջոցներ ու որոշ մարդիկ՝ հասկանալով, թե ինչ խնդիր կարող է ստեղծել մեր պետության համար այդ փաստը՝ այն կոծկելու փոխարեն, ակտիվ տարածում են, որ ամեն գնով ասածը տեղ հասնի։ Ընդդիմանալը պետության հաշվին՝ ավելի շուտ, դավաճանություն է ու այստեղ է երևում թե, ովքեր են ՀՀ բարօրությունն ուզում և ովքեր են իշխանություն երազում։ Այստեղ երևաց նաև, որ մեր ԱԱԾ -ն բացարձակ չի տիրապետում իրավիճակին, ԶԼՄ-ները ցանկացած ինֆո կարող են հանրայնացնել, անկախ նրանից այդ ինֆոն արժե՞ հանրային դառնա, թե՞ ոչ»։

7268 | 4
Facebook