Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արմեն Գյուլբուդաղյանցը Մադրիդում հանդիպել է Ռաուլի հետ

11:50, հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ.
Արմեն Գյուլբուդաղյանցը Մադրիդում հանդիպել է Ռաուլի հետ

Շարունակվում են Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի դիտարկումները և հանդիպումները Մադրիդում: Հունվարի 16-ին մեր մարզիչներն այցելեցին Մադրիդի «Ռեալ»-ի մարզաբազա, ծանոթացան բոլոր ենթակառուցվածքներին: Մեր մարզիչներին ներկայացվեց մադրիդյան ակումբի մոտեցումները տարբեր տարիքային խմբերի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ: Կայացավ հանդիպում նաև «Ռեալ»-ի՝ ֆուտբոլիստների վերականգնման հարցերով զբաղվող մասնագետի հետ, որն աշխատում է վնասվածք ստացած ֆուտբոլիստների հետ և որը ներկայացրեց՝ ինչ փուլերով են անցնում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները վերականգնման ընթացքում: Այնուհետև Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հանդիպեցին Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար հարձակվող Ռաուլին, որը կիսվեց իր փորձով և պատրաստակամություն հայտնեց հետագայում էլ օգտակար լինել իր խորհուրդներով: Մեր մարզիչները հանդիպեցին նաև Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտիեսին: Հայկական պատվիրակությունը երկու ֆուտբոլիստներին էլ հանձնեց հուշանվերներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Երեկոյան մարզիչները ներկա եղան Իսպանիայի գավաթի խաղարկության «Աթլետիկո»-«Ժիրոնա» հանդիպմանը: Հունվարի 17-ին սպասվում է հերթական բովանդակալից օրը, որի մանրամասները կներկայացնենք վաղը:

2795 | 0
Facebook