Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չեմ հասկանում, հաճո՞ւյք են ստանում զինվորներին տանջելուց». Հայարփի Սարգսյան

11:45, հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ.
«Չեմ հասկանում, հաճո՞ւյք են ստանում զինվորներին տանջելուց». Հայարփի Սարգսյան

Փաստաբան Հայարփի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ հասկանում, հաճո՞ւյք են ստանում զինվորներին տանջելուց, չեմ հասկանում, թե ինչ համատարած անտարբերություն է, աչքիս առաջ է մի կերպ տեղաշարժվող զինծառայողի տանջանքների տեսարանը, որևէ մեկը խիղճ ունի՞, ես հասկանում եմ, որ ամեն ինչ գրավոր ընթացակարգով է, բայց մինչ մենք գրավոր հարց ու պատասխանի մեջ ենք, զինվորը տանջվում է, նրան ուղարկում են այն «բժիշկների» մոտ, ովքեր նրան այդպիսի վիճակում թույլ են տվել տանել ՌՈ, և ի՞նչ պիտի ակնկալենք նրանցից, բնական է՝ նրանք ասելու են, որ ոչ մի առողջական խնդիր չունի, մի բան չեմ հասկանում, թե ո՞ւմ թողտվությամբ են ռիսկ անում ակնհայտ առողջական խնդիր ունեցող, պարալիզացված զինվորին ուղարկել ՌՈ․․․ Միևնույնն է, այսպիսի դեպքերում մեզ մի կառույց է պետք, որն արագ դուրս կբերի նրանց այդ տանջանքներից, մենք չունենք այդպիսի կառույց․․․ Կոչ եմ անում բոլորին տարածել գրառումս, Երևանի ՌՈ-ի ընդունիչ-բաշխիչում այս պահին գտնվում է զինծառայող Յուրիկ Բրոյանը, ով պարալիզացված է, պետք է շտապ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց և բուժել նրան»։

5847 | 1
Facebook