Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսում

10:10, հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ.
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ճամբարակի, Տաշիրի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Ստեփանավանի, Արագածի, Ապարանի, Թալինի, Մարալիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
     Աշոցքի ավտոճանապարհներին, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է:

Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

3490 | 0
Facebook