Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարճ՝ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից Իրանի ԶՈՒ ԳՇ պետին վերագրված հայտարարությունների մասին». Ստյոպա Սաֆարյան

22:35, չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
«Կարճ՝ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից Իրանի ԶՈՒ ԳՇ պետին վերագրված հայտարարությունների մասին». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Կարճ՝ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից Իրանի ԶՈՒ ԳՇ պետին վերագրված հայտարարությունների մասին

Սկսենք պարսկական կողմի հայտարարություններից.

Irna գործակալության տարածած հաղորդագրության անգլերեն տարբերակը (http://www.irna.ir/en/News/83173624) ժլատ է՝ խոսում է ընդամենը երկու երկրների միջև ռազմատեխնիկական ու պաշտպանական ոլորտներում համագործակցության ընդլայնման արձանագրություն/հռչակագիր ստորագրելու մասին: Անգլերեն տարբերակում ոչ մի ուղիղ խոսք կամ անուղղակի խոսք տարածքային ամբողջականության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ չկա:

Առավել հետաքրքիր է պարսկերեն տարբերակը (http://www.irna.ir/ar/News/83173503): Պարսկերենի մասնագետ չեմ, սակայն գուգլը կարծում եմ բավական մոտ թարգմանեց այդ հաղորդագրությունը հետևյալ տեսքով.

«Գեներալ-լեյտենանտ Բաղերիի՝ Բաքու կատարած այցի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում համաձայնագիր է ստորագրվել երկու երկրների միջև ռազմատեխնիկական ու տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման մասին:

Հասանովի հետ համատեղ մամլո ասուլիսում գեներալ-մայոր Բաղերին ասել է. «Ադրբեջանի նախագահի հետ կայացած բարեկամական ու ջերմ հանդիպման ժամանակ քննարկվել է Իրանի և Ադրբեջանի Հանրապետության հետագա համագործակցությունը:
     Նա կարևորել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը սատարում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը (միգուցե թարգմանող ծրագիրն ի նկատի ունի տարածքային ամբողջականությունը, պարսկերենի մասնագետներն ավելի ստույգ կասեն)` ընդգծելով, որ անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը լոգիստիկայի, կրթության և գործնական փորձի փոխանցման ոլորտներում:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ այդ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել կարևոր համաձայնությունը և հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի երկու երկրների պաշտպանական և ռազմական կապերի զարգացմանը: «Երկու երկրների միջև պաշտպանության և անվտանգության հետագա հարաբերությունների ապագան շատ պայծառ հեռանկար ունի», - ասել է նա:

Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարը գոհունակություն է հայտնել գեներալ-մայոր Բաղերիի Բաքու կատարած այցի կապակցությամբ` նշելով, որ այսօր իրանական և ադրբեջանական կողմերը քննարկել են կարևոր հարցերը: «Այս այցը մեզ մեծ հույս է ներշնչել»:

Հասանովը կարևորել է Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջև ռազմական համագործակցության խթանումը ամենաբարձր մակարդակի վրա է գտնվում: Ադրբեջանի պաշտպանության նախարարը գոհունակություն է հայտնել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար և նշել, որ այցը հնարավորություն է ընձեռել ուսումնասիրելու Իրանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ համատեղ ռազմական կոմիտեի գործունեության հարցը:

Նշվեց, որ Բաքու կատարած իր այցի ընթացքում նա կհանդիպի Ազգային ժողովի նախագահի եւ երկրի վարչապետի հետ:»

Ադրբեջանական կողմի լրատվությունում (https://haqqin.az/news/143310) ակնհայտորեն նշվում է, թե ինչ հայտարարոյթյուններ է արել Զաքիր Հասանովը համատեղ մամլո ասուլիսում, մինչդեռ պարսիկ գեներալին էլ վերագրել է այն, թե "В свою очередь М.Багери заявил, что существует широкий потенциал для сотрудничества между двумя странами в военной сфере, добавив, что Иран поддерживает территориальную целостность и справедливую позицию нашей страны в урегулировании конфликта, и в то же время будет оказывать всестороннюю поддержку Азербайджану."

Կարծում եմ, ՀՀ ԱԳՆ-ը և մեր ադբեջանագետները և պարսկագետները պետք է ստույգացնեն, թե իրականում ինչպես է արտահայտվել պարսիկ գեներալը, մասնավորապես՝ արդյո՞ք նա կոնկրետ շեշտել է, որ սատարում են Ադրբեջանի դիրքորոշմանը, և Ադրբեջանին ինչ աջակցության մասին է խոսքը....

Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրով հայտնի է. սեփական անջատողականությունից ու ներքին ադրբեջանական գործոնից անհանգստացած նրանք միշտ շեշտում են տարածքային ամբողջականությունը, սակայն հավելելով, որ խնդիրը պետք է բացառապես լուծվի խաղաղ եղանակով ու միջազգային իրավունքի նորմերով»:

7879 | 3
Facebook