Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը հույս ունի վերադարձնել Ադրբեջանում ձերբակալված հայազգի ռուսաստանցուն

17:15, չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
Լավրովը հույս ունի վերադարձնել Ադրբեջանում ձերբակալված հայազգի ռուսաստանցուն

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացի հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանին Ռուսաստան վերադարձնելու հարցը կհաջողվի լուծել երկխոսության միջոցով։ Այս մասին նա ասել է տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

«Ցանկացած երկրում, այդ թվում նաև ԱՊՀ տարածքում, մեր քաղաքացիների հետ կապված հարցերին մշտապես անդրադառնում ենք մեր երկկողմ շփումների ընթացքում: Հավաստիացնում եմ, այդ թեման հնչեցվել է մեր ադրբեջանցի գործընկերների հետ վերջին բանակցությունների ընթացքում: Հուսով եմ՝ երկխոսության միջոցով ստանալ բոլորին բավարարող արդյունք և կկարողանանք վերադարձնել այդ քաղաքացուն Ռուսաստան»,- ասել է Լավրովը:

Նշենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանը (Ուելդանովը կնոջ ազգանունն է), ով Ռուսաստանի քաղաքացի է և այնտեղ աշխատում էր որպես մենեջեր, ձերբակալվել է Բաքվում 2016թ․։ Նրան մեղադրում են խոշոր չափերով թմրամիջոցների ձեռքբերման, արտադրության, պահպանման և տարածման հոդվածներով։ Ուելդանովի ընտանիքը պնդում է, որ նա դատապարտվել է իր հայկական ծագման համար։ Ավելի վաղ Մարատ Ուելդանով-Գալուստյանը քրոջ հետ հեռախուսազրույցի ընթացքում օգնություն էր խնդրել Ռուսաստանի իշխանություններից:

5515 | 0
Facebook