Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմացանք, որ Սերժ Սարգսյանը կարգին, լավ աշխատող դեսպաններ էլ է նշանակել». Արթուր Սաքունց

16:20, չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
«Իմացանք, որ Սերժ Սարգսյանը կարգին, լավ աշխատող դեսպաններ էլ է նշանակել». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարճ ասած, այսօրվա ԱԺ-ի նիստից իմացանք, որ Սերժ Սարգսյանը կարգին, լավ աշխատող դեսպաններ էլ է նշանակել, ու պետք չի կռվել իրար հետ, թե նրանցից ով է ավելի լավ դեսպանը...

Կարևորը մեկ հարցում եք համակարծիք, որ Սերժ Սարգսյանը նաև լավ աշխատող դեսպաններ է նշանակել, ի մի եկեք ու հանգստացեք...

Բայց մեկ հարց, էլի...

Հիմա որտե՞ղ եք գտնվում, ինչու եք գտնվում, այլ ասելիք, խնդիր, չկա՞, կամ արդեն մոռացել ե՞ք, թե ինչու Սերժ Սարգսյանին և նրա խմբին ժողովուրդը հեռացրեց իշխանությունից:

Ինչու՞ չէիք այդ ապրիլ-մայիսին հայտարարում, թե բա ախր նաև լավ դեսպաններ է նշանակել, որոնք բացարձակապես իրենց պաշտոնները բիզնես ծրագրերի համար չեն օգտագործել, այլ միմիայն հանուն Հայաստանի Հանրապետության, և գոնե այդ լավ դեսպանների համար Սերժ Սարգսյանին պահել, պահպանել է պետք, որպեսզի նման հրաշալի դեսպաններ էլի նշանակի...

Կարճ ասած, աբսուրդից դուրս եկեք՝ Սերժ Սարգսյանն արդեն իշխանություն չունի ու իրեն հաճոյանալու համար գլուխ կոտրել պետք չի:

Առաջ նայեք, հազար ու մի խնդիրներ կան, պարա՞պ եք մնացել...»:

4390 | 1
Facebook