Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հովհաննես Պողոսյանը լքել է «Արցախ»-ը

15:00, չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
Հովհաննես Պողոսյանը լքել է «Արցախ»-ը

«Արցախ» ֆուտբոլային ակումբը խզել է «Փյունիկ»-ի կիսապաշտպան Հովհաննես Պողոսյանի վարձավճարի պայմանագիրը՝ փոխադարձ համաձայնությամբ: 21–ամյա ֆուտբոլիստը վարձակալվել էր մեկ տարով՝ ընթացիկ մրցաշրջանից առաջ և հասցրել երկու գոլի հեղինակ դառնալ։

«Արցախ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Հովհաննեսին և հաջողություններ մաղթում հետագա կարիերայում:

1881 | 0
Facebook