Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է եղել». Արման Բաբաջանյան

14:45, չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
«Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է եղել». Արման Բաբաջանյան

«Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է եղել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի աշխատանքին վերաբերվող հարցին:

«Իշխանությունները որոշել են, որ նա այլևս չպետք է շարունակի իր պաշտոնավարումը, հավանաբար ունեցել են հիմնավոր պատճառներ: Հույս ունենք, որ նոր նշանակաված դեսպանը կշարունակի այդ ավանդույթը և Վատիկանի հետ Հայաստանի հարաբերությունները դրական իմաստով կխորանան ու կզարգանան»,- հավելել է նա:

Արձագանքելով Բաբաջանյանին՝ Ազգային առաջընթաց կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը սոցկայքի իր էջում գրել է. «Որևէ մեկի մոտ թեկուզ փոքր կասկած կա՞, թե ում կուսակցությունն է Լուսավոր Հայաստանը` վերածնված ՀՀԿ-ն կամ ՀՀԿ light կուսակցությունը:
     Արման Բաբաջաբանը բաց տեքստով հաստատեց այն, որի մասին մենք խոսում էինք...»:

6430 | 6
Facebook