Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տեղի է ունեցել «Մաֆալդան և ընկերները» կոմիքսների գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

02:05, հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ.
Տեղի է ունեցել «Մաֆալդան և ընկերները» կոմիքսների գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Հունվարի 15-ին «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ արգենտինացի նշանավոր գրաֆիկ երգիծաբան Կինոյի (Խոակին Սալվադոր Լավադո Տեխոն) «Մաֆալդան և ընկերները» կոմիքսների գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Շնորհիվ այս թարգմանության` հայ հանրությունը հնարավորություն կստանա ճանաչելու արգենտինացիների ամենասիրելի կերպարներից մեկին և այդ կերպ` նաև արգենտինական մշակույթը, արժեքներն ու հումորը:

Մաֆալդան խելացի, հետաքրքրասեր, սուր հումորով կերպար է` տարված խաղաղության ու մարդու իրավունքների խնդիրներով, ժողովրդավարության կողմնակից, որն իր մտահոգությունները քննարկում է ծնողների ու ընկերների հետ` շատ հաճախ իր հարցադրումներով շվարեցնելով բոլորին:

Գիրքը թարգմանվել է Արգենտինայի Արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության Programa Sur թարգմանությունների աջակցության ծրագրի շրջանակներում:

2125 | 0
Facebook