Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Միջազգային

«Թող կորչի ամերիկյան իմպերիալիզմը». բողոքի ակցիա Ստամբուլում (տեսանյութ)

11:50, չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
«Թող կորչի ամերիկյան իմպերիալիզմը». բողոքի ակցիա Ստամբուլում (տեսանյութ)

Ստամբուլի ամերիկյան հյուպատոսարանի առջև բողոքի ցույց է կազմակերպվել։ Նախաձեռնողը եղել է Թուրքիայի ազգայնական «Հայրենիք» կուսակցությունը, որի նախագահը Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքն է, հաղորդում է Ermenihaber-ը։

Բողոքի ակցիայի պատճառն օրերս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած սպառնալիքներն են, որ եթե Թուրքիան հարձակվի Սիրիայի քրդական ուժերի վրա, ապա Վաշինգթոնը կավերի թուրքական տնտեսությունը։

Ակցիայի ժամանակ մասնակիցները տարբեր գրություններով պաստառներ են ցուցադրել, որոնց վրա գրված է եղել «Թող կորչի ամերիկյան իմպերիալիզմը», «Թուրքերն ու քրդերը եղբայրներ են, ԱՄՆ-ն խաբեբա է»։

«Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ջեմ Դիքմենը լրագրողների հետ զրույցում, ասել է.

«Այստեղից դիմում եմ ամերիկացի պաշտոնյաներին։ Դուք չեք կարող Թուրքիային հրահանգներ տալ։ Հրահանգեք ահաբեկչական կազմակերպություններին, որ նրանք հանձնվեն Թուրքիայի բանակին։ Դուք միայն կարող եք ահաբեկչական կազմակերպություններին հրահանգներ տալ»։

Բողոքի միջոցառման վայրից տեսանյութ է հրապարակվել, որը մեծ արձագանք է գտել համացանցում։

| | |
5446 | 0
Facebook
COMMENT.am