Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը

11:40, չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու, ինչպես նաև նրա պաշտպանների՝ Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունների քննությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրել էր, որ դատարանը մերժել է Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Տեսանյութը՝ Aysor.am-ի
2641 | 1
Facebook