Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՌԴ քաղաքացի հայերը կարող են դատի տալ Ադրբեջանին». Եվսեև

11:45, չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
«ՌԴ քաղաքացի հայերը կարող են դատի տալ Ադրբեջանին». Եվսեև

Ռուս փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևը Rusarminfo-ին տված հարցազրույցում խոսել է ՌԴ քաղաքացի հանդիսացող հայերի՝ Ադրբեջան մուտքի հետ կապված խնդիրների մասին:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր ազգային պատկանելությամբ ՌԴ քաղաքացիների, մասնավորապես՝ հայերի, Ադրբեջան մուտքի արգելքի անթույլատրելիության մասին:

«Բաքուն հետագայում պաշտոնական մակարդակով չի արգելի իր երկիր հայկական ծագում ունեցող ՌԴ քաղաքացիների մուտքը, սակայն գործնականում այդ արգելքը կշարունակի կիրառվել»,- ասել է փորձագետը:

Նրա խոսքով՝ հայերը, հատկապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հայերը, պետք է զգուշավորություն ցուցաբերեն Ադրբեջան մեկնելիս՝ տարատեսակ սադրանքներից զերծ մնալու համար:

Բացի այդ, Եվսեևի խոսքով, նման իրավիճակում հայտնված ՌԴ քաղաքացի հայերը կարող են դիմել մարդու իրավունքների դատարան, նրանք կարող են դատարան դիմել նույնիսկ Ռուսաստանի տարածքում:

Եվսեևը հավելել է, որ «Ռուսաստանը ոչ ոքից չի վախենում, և ցանկացած տեսակի արգելքի սահմանումը կարող է ներքաղաքական լուրջ խնդիրների հանգեցնել Ադրբեջանում»:

5646 | 0
Facebook