Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անհրաժեշտ եմ համարում ընդգծել». Արթուր Սաքունց

12:00, չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
«Անհրաժեշտ եմ համարում ընդգծել». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ որոշ կարևոր մոտեցումներ չեն ներկայացվում, անհրաժեշտ եմ համարում ընդգծել

Մարդկանց խաղաղ, առանց զենքի հավաքների ազատությունը՝ բողոքի ակցիաներ, պիկետներ, երթեր և այլն, պաշտպանված են Սահմանադրությամբ և մարդու իրավունքների միջազգային նորմերով:

Եվ անկախ այդ ակցիաների թեմայից, նպատակներից, նաև թե ում է դուր գալիս, կամ դուր չի գալիս, իշխանությանը կամ մարդկանց որևէ խմբին, այդ ակցիաները չեն կարող սահմանափակվել կամ դադարեցվել, քանի դեռ դրանք բռնության, ատելության կոչեր կամ թշնամանք չեն առաջացնում այլ մարդկանց նկատմամբ, կամ հավաքի ընթացքում կոնկրետ բռնություններ չեն կիրառվում որևէ թեկուզ մեկ անձի նկատամամբ:

Բայց նույնիսկ նման փաստերի դեպքում, ոչ թե հավաքն է դադարեցվում, այլ հավաքի վայրից հեռացվում են միմիայն կոնկրետ նման կոչեր, գործողություններ կատարողները, ապահովելու համար հավաքի հետագա խաղաղ ընթացքը:

Հավաքների ազատությունը մարդու հիմնարար ազատություններից է, և սերտորեն կապված է մարդու մյուս հիմնարար իրավունքի՝ կարծիքի արտահայտման, տեղեկություններ ստանալու և տարածելու ազատության իրավունքի հետ:

Ժողովրդավարական պետության կարևոր ցուցիչ է հանդիսանում քաղաքացիների մարդկանց ազատ գործելու լայն և ընդլայնվող տարածքների առկայությունը»:

3201 | 7
Facebook