Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ութ ամիսը բավարար էր այդ կլաններին ասֆալտին փռելու համար». Վահագն Ավագյան

14:40, չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
«Ութ ամիսը բավարար էր այդ կլաններին ասֆալտին փռելու համար». Վահագն Ավագյան

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փողոց կարող է փակել յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, դրա համար բոլորի լիազորությունը հաստատ պետք չէ։ Եթե կան կլաններ և կլանային շահեր ապա 8 ամիսը բավարար էր այդ կլաններին Նոր Հայաստանի իրավական և սահմանադրական հիմքերը ներկայացնելու և անհրաժեշտության դեպքում ասֆալտին փռելու համար )))))

Դատական իշխանությունն անկախ է գործադիրից, բայց անկախ չէ ԺՈՂՈՎՐԴԻՑ, որը ՍՈՒՎԵՐԵՆՆ է ՝ բացարձակ իշխանության կրողը և հետևաբար ժողովուրդը իրավունք ունի ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերը «անկախ» դատարաններին իրավունքի հուն տանելու, իսկ անհրաժեշտության դեպքում նման դատարանները օրենքից դուրս հռչակելու և փակելու»։

3366 | 0
Facebook