Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան տապալեց Brexit-ի հարցով համաձայնագիրը

10:35, չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
Մեծ Բրիտանիան տապալեց Brexit-ի հարցով համաձայնագիրը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երեկ մերժել է Եվրոմիության կազմից երկրի դուրս գալու շուրջ համաձայնագիրը, որն առաջարկում էր վարչապետ Թերեզա Մեյը:

BBC-ի փոխանցմամբ՝ այժմ օրենսդիրները պետք է 3 օրվա ընթացքում հետագա գործողությունների իրենց ծրագիրը ներկայացնեն, իսկ իրադարձությունների զարգացման 5 տարբերակ կա՝ առանց համաձայնագրի Brexit, ԵՄ-ի հետ նոր բանակցություններ, Մեծ Բրիտանիայում համընդհանուր ընտրություններ, կրկնակի հանրաքվե և կառավարության հրաժարականի հարցով քվեարկություն:

ԵՄ առաջնորդները մեկնաբանել են քվեարկությունն ու Մեծ Բրիտանիայի կառավարությունից բացատրություն պահանջել:

«ԵՄ 27 անդամները մնում են միասնական և պատասխանատու և փորձում են նվազեցնել Brexit-ի պատճառած վնասը: Ցավում ենք քվեարկության արդյունքների կապակցությամբ և Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ անում բացատրել իր մտադրությունները»,- ասվում է ԵՄ առաջնորդների համատեղ հայտարարության մեջ:

Իսկ Եվրոհանձնաժողովի ղեկավար ժան Կլոդ Յունկերն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ քվեարկության արդյունքներն ավելացրել են քաոսային Brexit-ի ռիկսը:

7361 | 0
Facebook