Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարդ մնալու տեղ թողեք ինքներդ ձեզ համար...». Արտակ Ճաղարյան

15:35, չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
«Մարդ մնալու տեղ թողեք ինքներդ ձեզ համար...». Արտակ Ճաղարյան

Լրագրող, հրապարակախոս Արտակ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանություններին քննադատել պե՞տք է արդյոք: Իրականում անհրաժեշտ է: Ընդ որում՝ պարբերաբար: Սակայն այլ բան է քննադատությունը, այլ բան է ստորությունը: Կան մարդկային, բարոյական, անձնային սահմաններ, որոնք երբեք, ոչ մի պարագայում անցնել չի կարելի: Պարզապես չի կարելի ու վերջ: Ինչպես անթույլատրելի ու նողկալի էին ժամանակին սև ժապավենների ակցիան, ընտանիքներ մտնելու տարբեր դրսևորումները, այնպես էլ անթույլատելի ու նողկալի է լայվից ինչ-որ կադրերի վրա մոնտաժված կոլաժը, իբր 18+ նկարների հրապարակումը և այլն: Ու կապ չունի՝ որտեղից է սկիզբ առնում այդ ամենը, ում կողմից: Կապ չունի՝ իշխանական ուժի ներկայացուցիչների հանդեպ է արվում, թե ընդդիմադիր կամ, ասենք, քաղհասարակության: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Մարդ մնալու տեղ թողեք ինքներդ ձեզ համար...»:

4431 | 0
Facebook