Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս տեմպերով շարունակվելու դեպքում 2027-ից նման իրավիճակ կլինի ամբողջ հանրապետությունում». Զ. Եգանյան

10:05, չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
«Այս տեմպերով շարունակվելու դեպքում 2027-ից նման իրավիճակ կլինի ամբողջ հանրապետությունում». Զ. Եգանյան

Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանը գրել է. «Տավուշի և Լոռվա մարզերում մահացածների թիվը գերազանցել է ծնվածների թվին, այս տեմպերով շարունակվելու դեպքում, ըստ փորձագետների, 2027թ-ից նման իրավիճակ կլինի ամբողջ հանրապետությունում։
     Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ դեռևս ոչ մի կառավարություն չի ունեցել և չունի մարզերի զարգացման իրատեսական ծրագիր, չկա նաև ծնելիության աճը խրախուսելու ճանապարհային քարտեզ։ Առաջարկում եմ` ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որն ուսումնասիրություններ կկատարի ու կներկայացնի խնդրի լուծման երկարաժամկետ և իրատեսական ծրագիր։ Այս հարցի շուրջ իմ պատկերացումները հետևյալն են
     1. Սահմանամերձ շրջաններում գազի, հոսանքի գները չեն կարող լինել նույնը, ինչ Արարատյան դաշտում է և խոշոր քաղաքներում
     2.Մակապարտեզների ցանցի ընդլայնումն ու մարդկանց արժանապատիվ աշխատավարձ տալը պետք է դարձնել արագ լուծում պահանջող հարց։ Մարդիկ երեխաներ քիչ են ունենում, քանի կա երեխաների խնամքի խնդիր, պետությունը պետք է երեխաներին մանկապարտեզներում պահի մինչև 18։30։
     3. Կառավարության կազմում գտնվող առանձին ստորաբաժանումներ պետք է տեղակայվեն մարզերում, վերջապես այս հարցը պետք է լուծել
     4. Մարզերում չպետք է լինեն քաղաքներ, որտեղ չկան զբոսայգիներ, IT կենտրոններ, սպորտային կենտրոններ, ներառյալ ֆուտբոլի դաշտ, ֆիտնես կենտրոն, լողավազան։
     5. Ամասիայի, Ճամբրակի կամ Նոյեմբերյանի հատվածներում պետք է բացվեն հանգստի մեծ կենտրոններ, կամ մեծածախ շուկաներ։ Կարելի է բանակցել չինացիների հետ, որոնք աշխարհի տարբեր երկրներում չինական մեծածախ առևտրային շուկաներ են բացում, մեզ մոտ կգան առևտրի նաև Վրաստանից։ Այստեղ կարևորը դրամական շարժ ապահովելն է, ինչը տնտեսական ակտիվություն կստեղծի, մոտավորապես վրացական Սադախլու բնակավայրի օրինակով
     Առայժմ այսքանը ու եթե կլինի կազմակերպիչ, ապա պատրաստ եմ մասնակցել քննարկումների այսհարցով։ Քայլ պետք է անել այսօր` վաղն ուշ կլինի»:

4632 | 2
Facebook