Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուղիղ միացում Ազգային ժողովից

10:00, չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
Ուղիղ միացում Ազգային ժողովից

ԱԺ-ն շարունակում է քննարկել «ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» որոշման նախագիծը: Առաջարկվում է ստեղծել տասնմեկ մշտական հանձնաժողով: Ի տարբերություն նախորդ գումարման, մշտական հանձնաժողովների թիվն ավելանում է երկուսով, որոնք են Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները:

ԱԺ ութ հանձնաժողովների նախագահների թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը. Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Նարեկ Զեյնալյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Ռուբեն Ռուբինյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Մխիթար Հայրապետյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Արման Եղոյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Անդրանիկ Քոչարյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վլադիմիր Վարդանյանը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վարազդատ Կարապետյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Բաբկեն Թունյանը:

Երկու հանձնաժողովների նախագահների թեկնածուներին ներկայացրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը. Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Նաիրա Զոհրաբյանը, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Միքայել Մելքումյանը:

Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Ուղիղ միացում Ազգային ժողովից
2750 | 0
Facebook