Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գոռին ծաղրողներից որևէ մեկը արդյոք նկատե՞ց». Գեղամ Ասատրյան

02:05, չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
«Գոռին ծաղրողներից որևէ մեկը արդյոք նկատե՞ց». Գեղամ Ասատրյան

Պատմաբան, սփյուռքագետ Գեղամ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ֆեյսբուքահայությունը ունենար բավականաչափ քաղաքական հասունություն, երեկվա ԱԺ նիստից հետո կֆիքսվեր ոչ թե Գոռ Գևորգյանի գրաբարյան մեջբերման վրա, ում իրականում պաշտպանելու որևէ մոտիվ չունեմ, քանի որ անգամ չեմ էլ ճանաչում, մեկ-երկու անգամ կուսակցության գրասենյակում եմ տեսել, այլ տիպիկ բացասական երևույթների:

Գոռին ծաղրողներից որևէ մեկը արդյոք նկատե՞ց, որ տեղից ընդհատելու և խոսելու արատավոր երևույթը դեռ մնացել էր: Կամ որևէ մեկը նկատե՞ց, որ ԱԺ-ում կա խմբակցություն, որը «բիսեդկային» և թայֆայական ոճով մեեեծ խմբով մտնում է ԱԺ ու «պաչ-պռոշտով» երկու ժամ ողջագուրվում, բայց դրանցից որին լրագրողը առանձին բռնացնում է, աչքերը քիչ է մնում լցնի ու աջ ու ձախ է նայում՝ օգնություն սպասելով գործընկերներից՝ նման դեռահասության շրջանում գտնվող այն տղաներին, որոնք քայլում են մեծ խմբերով՝ իրենցից երկար ծխախոտը ձեռքներին, բայց առանձին-առանձին սեփական անունն անգամ ասել չեն կարողանում...

Թե ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր և ուժեղներին չեն կպնում մարդիկ»:

8420 | 5
Facebook