Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Օձերի այցելությունը». Համլետ Պետրոսյան

23:20, երեքշաբթի, 15 հունվարի, 2019 թ.
«Օձերի այցելությունը». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օձերի այցելությունը:

Տաթևի վանք, Պողոս-Պետրոս եկեղեցի,
     10-րդ դարի սկիզբ:
     Կարծում եմ մենք կարիք ունենք վերականգնել մեր մոռացված աշխարհընկալման համակարգը: Նման քանդակները թեև տեղադրված են քրիստոնեական կառույցների պատերին, բայց դրանց մինչ օրս եղած մեկնաբանություններն ավելի մտահայեցողական-ենթադրական բնույթ են կրում և չեն տեղավորվում ընդհանուր մշակութային համատեքստում:

Տվյալ դեպքում ավելի հետաքրքրիր է բուն հորինվածքի տեքստը. ակնհայտորեն աշխարհիկ-իշխանական կերպարների համադրումը օձերի հետ, որոնք ոչ թե սպառնում են կամ պահպանում, այլ կարծեք լիզում են «հերոսին», կամ նրա ականջին ինչ-որ բան են ասում, հնարավոր է Սյունյաց իշխանական տան հետ կապված մեզ անհայտ ինչ-որ լեգենդ են ներկայացնում:

Ես թեև նյութերի մեծ մասը տեղադրում եմ որոշակի նպատակադրությամբ, բայց որպես կանոն ձեռնպահ եմ մնում մեկնաբանություններից, քանի որ դեռևս չկան մշակութային նման դրսևորումների ապացուցելիության մակարդակի հասցված և ընդունելի մեկնություններ:

Ստեփանոս Օրբելյանը խոսում է եկեղեցին հովանավորած չորս անձանց մասին՝ Աշոտը, նրա կին Շուշանը, Գրիգոր Սուփանը և Ձագիկը: Եկեղեցու վրա էլ կա չորս դիմաքանդակ: Այս կերպարները մեկնաբանող Ստեփան Մնացականյանը, գտնում է, որ այստեղ հենց այդ անձինք են պատկերված:

4249 | 0
Facebook