Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թրամփն ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին ակտը

22:20, երեքշաբթի, 15 հունվարի, 2019 թ.
Թրամփն ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին ակտը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր՝ հունվարի 15-ին, ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է այս քայլը:

Այս մասին տեղեկացնում է հանձնախմբի պաշտոնական կայքը:

Էլի Վիզելի ակտը ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված աննախադեպ օրենք է, որը մեծամասնությամբ ընդունել են Սենատն ու Սպիտակ տունը: Օրենքն օրինական ուժ է տալիս նախորդ, այդ թվում Օբամայի վարչակազմի ձեռնարկած քայլերին և կանոնակարգում նոր վայրագություններն ու ցեղասպանությունները կանխարգելելուն ուղղված հստակ քաղաքականություն և գործընթացներ:

3991 | 1
Facebook