Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

42.316.000 դրամ յուրացրած կինը հայտնաբերվեց

19:50, երեքշաբթի, 15 հունվարի, 2019 թ.
42.316.000 դրամ յուրացրած կինը հայտնաբերվեց

Հունվարի 13-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 2017 թվականի հունիսից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով հետախուզվող Նելլի Հարությունյանին։

Նախնական տվյալներով՝ 38-ամյա Հարությունյանը, զբաղեցնելով Եղեգնաձորում գործող բանկերից մեկի ղեկավարի պաշտոնը, 2016-ի հունիսից մինչև 2017-ի հունիս բանկոմատի լիցքավորման և լիցքաթափման գործընթացներն իրականացնելիս մաս-մաս յուրացրել է 42.316.000 դրամ։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ Նելլի Հարությունյանին ոստիկանները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին՝ հարցաքննության։

Հանգամանքները պարզվում են։

4952 | 1
Facebook