Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում խոզի գրիպից մահացածների թիվն աճել է

16:50, երեքշաբթի, 15 հունվարի, 2019 թ.
Վրաստանում խոզի գրիպից մահացածների թիվն աճել է

Վրաստանում H1N1 վիրուսով (խոզի գրիպ) պայմանավորված բարդությունների հետևանքով արդեն 17 մարդ է մահացել, հաղորդում է «Грузия онлайн»-ը:

Վրաստանի հիվանդությունների և հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում գրիպով վարակման ցուցանիշը զգալի նվազել է, վարակման գագաթնակետը գրանցվել է դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում (277 դեպք 100 հազար բնակչի շրջանում):

Բացի այդ, ըստ կենտրոնի, նվազել են երեխաների հոսպիտալացման դեպքերը՝ 46%-ից 26%:

Երեկ հայտնի է դարձել, որ H1N1 վիրուսով պայմանավորված բարդությունների հետևանքով Վրաստանում 10 ամսական երեխա է մահացել:

Ավելի վաղ Աբխազիան և Հարավային Օսիան գրիպի տարածումը կանխելու նպատակով փակել էին Վրաստանի հետ սահմանը:

6282 | 0
Facebook