Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Երեկ ԱԺ նիստը տարօրինակ ընթացք ունեցավ. «Հրապարակ»

09:25, երեքշաբթի, 15 հունվարի, 2019 թ.
Երեկ ԱԺ նիստը տարօրինակ ընթացք ունեցավ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած բուռն սպասումներին` երեկ ԱԺ նիստը տարօրինակ ընթացք ունեցավ. նոր պատգամավորները ցայտնոտի մեջ էին` կաթողիկոսի աղոթքից հետո մեծ մասն անգամ խաչ չհանեց: Իշխող մեծամասնության սենյակների «ժերեբյովկան» ավարտվել էր, սակայն շատերը միջանցքում էին՝ նախկին պատգամավորներն իրենց իրերը չէին տարել:

Առավել ակտիվ էին հանձնաժողովի դեռ չընտրված նախագահները, որոնք ակտիվ ելումուտ
     էին անում և իրենց տիրոջ պես զգում: Ակտիվ էր նաև վերահսկողական ծառայության պետի տեղակալը՝ Հայկ Սարգսյանը, ով վերջին օրերին համացանցի «հերոսն» է դարձել։

Հարցին` բա ո՞ւր է Ձեր բաճկոնը, որի վրա Ձեր անունն է գրված և «պատգամավոր», ասաց. «Կներեք, որ էսօր բաճկոնս չեմ հագել»»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4439 | 1
Facebook