ՀՀ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին։ Այս մասին դատարանում լրագրողներին հայտնել է Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը։
«Նախագահող դատավորի որդու հետ ես Կապանում բավական երկար ընկերական շփում եմ ունեցել, համադասարանցիներ, ընկերներ ենք եղել, միասին դաշնամուրի ենք գնացել, «Что? Где? Когда?» ենք խաղացել: Բացի այդ, դատավորը ջերմ հարաբերություններ ունի իմ կնոջ քեռու հետ: Նախագահող դատավորի խնամիները մեր ընտանիքի հարազատներն են: Կապանը փոքր քաղաք է, համերկրացիներ ենք»,- ասել է Օրբելյանը: