Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան սպառնալիքներից չի վախենում». Չավուշօղլու

15:25, երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ.
«Թուրքիան սպառնալիքներից չի վախենում». Չավուշօղլու

Թուրքիան սպառնալիքներից չի վախենում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն տնտեսական միջոցներով կկործանի Թուրքիան, եթե վերջինը որոշի հարձակում գործել Սիրիայի քրդերի վրա:

«Սոցցանցերում ռազմավարական գործընկերության շուրջ թեմաները չեն քննարկվում: ԱՄՆ-ի հետ կապի համար պաշտոնական բոլոր խողովակները բաց են: Երկու օր առաջ խոսել եմ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ, Թուրքիա էր ժամանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Տեսնում ենք, որ Թրամփի վրա ճնշում են գործադրում, որպեսզի նա Սիրիայից դուրս չբերի իր զորքերը, և նա բարդ վիճակում է գտնվում, իսկ սոցցանցերի միջոցով նման թեմաները չպետք է քննարկվեն»,-թուրքական NTV-ի եթերում ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ Թրամփի սպառնալիքներին պատասխանել էր Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը:

10612 | 0
Facebook