Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Իոսիֆ Աղաջանովի հարազատները կառավարությունից պահանջում են ներում չշնորհել Մհեր Ենոքյանին

14:45, երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ.
Իոսիֆ Աղաջանովի հարազատները կառավարությունից պահանջում են ներում չշնորհել Մհեր Ենոքյանին

Կառավարության առջև այսօր բողոքի ցույց են իրականացրել 1996 թվականին դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի հարազատները՝ պահանջելով ներում չշնորհել Աղաջանովի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին։

«Մենք դեմ ենք հրեշի ազատմանը: Եթե մարդը 20 տարեկանում ունակ է նման բանի, նա իրավունք չունի հասարակության անդամ լինել», - նշում էին ակցիայի մասնակիցները:

Բողոքի ակցիային ներկա էին Իոսիֆ Աղաջանովի հայրը, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը և շատ այլ հայտնի մարդիկ։

Նշենք, որ օրեր առաջ ստորագրահավաք էր իրականացվել, որով հանրապետության 800-ից ավելի բժիշկներ դեմ էին արտահայտվել Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակմանը։

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ակնկալում են դրական պատասխան:

| | |
4790 | 4
Facebook