Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Իմ քայլը» կքվեարկի ԱԺ փոխխոսնակի ԲՀԿ թեկնածուի օգտին

14:30, երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ.
«Իմ քայլը» կքվեարկի ԱԺ փոխխոսնակի ԲՀԿ թեկնածուի օգտին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուի քվեարկությանը, ասել է. «Մենք ուրախ կլինեինք, եթե ընդդիմությունը հանդես գար միասնական թեկնածուով, բայց քանի որ այդպես տեղի չի ունեցել, քաղաքական որոշում ենք կայացրել ու ընտրելու ենք այն ուժի թեկնածուին, որին ՀՀ քաղաքացին ավելի շատ մանդատ է տվել, քան մյուսին: Մեր որոշումը սկզբունքային ու քաղաքական է, պայմանավորված չէ անձնական վերաբերմունքով: ՀՀ քաղաքացին որոշել է, թե քաղաքական որ ուժը ո՞ր չափով ներկայացված լինի ԱԺ-ում, ու մենք հարգում ենք նրանց որոշումը»:

Հիշեցնենք ԲՀԿ-ն Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: «Լուսավոր Հայաստան»-ն էլ հայտարարել էր Մանե Թանդիլյանի թեկնածությունն առաջադրելու մասին։

ԲՀԿ-ն խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժն է:

| | |
2397 | 0
Facebook