Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անկարան պատասխանել է Թրամփի սպառնալիքներին

14:10, երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ.
Անկարան պատասխանել է Թրամփի սպառնալիքներին

Պաշտոնական Անկարան արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, հաղորդում է Reuters-ը:

«Պարո՛ն Դոնալդ Թրամփ, ահաբեկիչները չեն կարող ԱՄՆ-ի գործընկերը կամ դաշնակիցը լինել: Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կկատարի երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրերից բխող իր պարտավորությունները: Ահաբեկչության քարոզումը չպետք է վնաս հասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին»,- Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի մամուլի քարուղար Իբրահիմ Քալընը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր կործանել Թուրքիայի տնտեսությունը, եթե վերջինը որոշի հարձակում գործել Սիրիայի քրդերի վրա:

12925 | 0
Facebook